100 հարկ վճարող «օրինապահի» կարգավիճակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 17-ին հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի. 100-րդը «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ն է: Դիմում ներկայացրած բիզնեսի 14 ներկայացուցիչներից 1-ը չի համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 144 տնտեսվարող, որից 100-ի դիմումը բավարարվել է, 39-ինը՝ մերժվել, իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

1. «ԷՎԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ
2. «ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
3. «ԳԼԱՁՈՐ ՈՒՎԿ» ՓԲԸ
4. «ԻՆԿՐԻՊՏ» ՍՊԸ
5. «ԱԼՏԱ ՎԻՊ » ՍՊԸ
6. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
7. «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ
8. «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս