Beeline-ի Կապի թանգարանը կրկին միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված ամենամյա միջազգային ակցիային:

Մայիսի 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, իսկ մայիսի 20-ին՝ 15:00-ից մինչև 21:00-ն:

«Beeline-ն ուրախությամբ հրավիրում է այցելել մեր թանգարան բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ: Կապի ժամանակակից տեխնոլոգիաներն այսօրվա երիտասարդության համար դարձել են սովորական, սակայն այդ ծառայության ապահովումն` աշխատատար ու շատ հետաքրքիր գործ է: Մենք կանգնած ենք, եղել հեռահաղորդակցության պատմության կերտման ակունքներում, որի մի մասն էլ այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի ևս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը և հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան և ծանոթանալ հայ կապավորների և հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։

«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան: Այս տարի ևս աշխարհի ավելի քան 30 հազար թանգարաններ հանդես են գալու հատուկ միջոցառումներով և նախաձեռնություններով: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Արցախի 113 թանգարանների միասնութուն:




Լրահոս