ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Վանաձորում. գետում 70 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Վանաձորում. գետում 70 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

Վանաձորում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մեր թղթակցի փոխանցմամբ` Տանձուտ գետում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև մարզային փրկարարները, ովքեր ճոպանի միջոցով գետից դուրս են բերել ինքնությունը չպարզված տղամարդու դին: Տեղում աշխատում են իրավապահներն ու շտապօգնության աշխատակիցները:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի