ՖՈՏՈ. Երկար և առողջ մազեր ունենալու գաղտնիքներ

ՖՈՏՈ. Երկար և առողջ մազեր ունենալու գաղտնիքներ

Արտաքին տեսքի ամբողջական կերպարի անբաժան մաս է կազմում սանրվածքը: Իսկ գեղեցիկ սանրված ունենալու համար պետք է ունենալ առողջ և երկար մազեր:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդները երկար մազեր ունենալու համար։

Եւ այսպես, երկար մազեր ունենալու համար օգտագործեք հալվեի հյութը։ Հալվեի հյութը խթանում է մազերի աճը և հոգ տանում գլխի մաշկի մասին։ Հալվեի տերևներից քամեք հյութը, մերսելով քսեք մազերի արմատներին եւ թողեք նվազագույնը 2 ժամ։ Ցանկության դեպքում կարող եք թողնել ամբողջ գիշեր։

Մազերը լվանալուց հետո փափկացրեք սառը ջրով։ Սառը ջուրը փակում է անցքերը և լավացնում արյան շրջանառությունը։ Մազերը լվացեք սովորականի նման, կոնդիցիոների օգտագործումից հետո փափկացրեք սառը ջրով։

Խնձորի քացախ օգտագործեք։ Խնձորի քացախը կօգնի խիտ մազեր ունենալու ցանկության դեպքում։ Լվացեք մազերը։ Կոնդիցիոների փոխարեն խնձորի քացախ օգտագործեք։

Կոնյակից և ձվից պատրաստված դիմակ օգտագործել: Ձուն պրոտեիններ է պարունակում, իսկ կոնյակը՝ նյութեր, որոնք մազերն ավելի խիտ և հաստ են դարձնում, խթանում դրանց աճը։ Վերցրեք երկու ձու և մեկ բաժակ կոնյակ։ Խառնեք, քսեք մազերի արմատներին։ Եթե ցանկանում եք քսել մազերի ամբողջ երկարությամբ, ավելացրեք ձիթապտղի յուղ, որը կփափկացնի մազերը և դրանք ավելի ենթարկվող կդարձնի։

Յուղեր օգտագործեք: Ինչպես կոկոսի յուղը: Քսեք մազերին, սպասեք 2-3 ժամ։ Մազերը լավ լվանալու համար երկու անգամ շամպուն օգտագործեք։