Նախընտրական շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել

Նախընտրական շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 14.05.2017թ.-ին Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով` նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն: