Թուրքիայում կրկին ահաբեկչություն է կանխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Թունջելիի նահանգի ոստիկանները վնասազերծել են պայթյուն նախապատրաստող մահապարտ ահաբեկչին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-­ը:

Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան կայանել է Թունջելի­Օվաջըք ավտոճանապարհին և ցանկացել պայթեցնել այն: Ոստիկանության կրակի արդյունքում ահաբեկիչը սպանվել է: Թունջելիի նահանգապետարանի հաղորդմամբ` դեպքի արդյունքում այլ տուժողներ չեն գրանցվել:




Լրահոս