ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես անցավ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գումարվել է վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Ինչպես հայտնի է՝ վեցերորդ գումարման խորհրդարանն աշխատելու է ԱԺ նոր կանոնակարգով, որն էականորեն տարբերվում է նախկինից: Առաջին նիստը վարելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը (ՀՀԿ), ով ամենաավագ պատգամավորն է: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿ-­ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ­-ն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-­ից 9 դարձնելու հարցը:

Խորհրդարանի աշխատանքներն ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս