Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել Facebook ընկերությանը

Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել Facebook ընկերությանը

The Wall Street Journal-ը հայտնում է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել Facebook ընկերությանը 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների մասին կեղծ տեղեկատվության տրամադրման համար։

The Wall Street Journal-ի հաղորդած տվյալների համաձայն տուգանքը կարող է հասնել ողջ աշխարհում ընկերության կողմից ստացվող եկամտի 1 տոկոսին, ինչը կկազմի 276 մլն դոլար, եթե հաշվի առնենք Facebook-ի 2016 թվականի եկամտային տվյալները։

Facebook-ի դեմ Եվրահանձնաժողովի պաշտոնական հետաքննությունը բացվել է անցած տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում նշել են, որ ընկերությունը հայտնել էր, թե մտադիր չէ անցկացնել Facebook-ի և WhatsApp-ի օգտահաշիվների ավտոմատ միավորում, սակայն դա արվել է 2016 թվականի օգոստոսին։