Դիրկ Կյույտը ավարտում է կարիերան

Դիրկ Կյույտը ավարտում է կարիերան

Ռոտերդամի «Ֆեյենորդի» հարձակվող Դիրկ Կյույտը հայտնել է կարիերան ավարտելու մասին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը 2003-ից 2006 թվականներին հանդես է եկել «Ֆեյենորդում», որտեղ վերադարձել է 2015 թվականներին: Նա հանդես է եկել նաև անգլիական «Լիվերպուլում» և թուրքական «Ֆեներբահչեում»:

Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրած 105 խաղում Կյույտը խփել է 24 գնդակ: