Աշխարհի ամենահարուստ մարդիկ Թրամփի պատճառով միլիարդավոր դոլարներ են կորցրել

Աշխարհի ամենահարուստ մարդիկ Թրամփի պատճառով միլիարդավոր դոլարներ են կորցրել

Bloomberg գործակալությունը հայտնում է, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ 35 միլիարդ դոլար են կորցրել՝  Դոնալդ Թրամփի նախագահության հետ կապված սկանդալների պատճառով:

Գործակալության տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, մեկ օրում կորցրել է 1 միլիարդ դոլար: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 83.6 միլիարդ դոլար, կորցրել է 1.7 միլիարդ դոլար: Իսկ Zara ապրանքանիշի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը նվազել է 325 միլիոն դոլարով:

Թրամփի հետ կապված քաղաքական սկանդալների պատճառով ամենաշատը տուժել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը. նա մեկ օրում կորցրել է 2 միլիարդ դոլար ընկերության բաժնետոմսերի գնի նվազման պատճառով: