Թուրքիայում կողաշրջվել է ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտբուսը. 18 մարդ վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում կողաշրջվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող ծովափնյա Մուղլա նահանգից Դենիզլի նահանգ ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսը:

Վթարի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, որոնցից երկուսը՝ Թուրքիայի քաղաքացի։

Նշվում է, որ ժանդարմերիայի աշխատակիցները դեպքի վայրում հատուկ փորձաքննություն են անցկացնում, տեղում աշխատում են շտապօգնության բրիգադներ, ծանր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

 




Լրահոս