Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը

Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը

ABC News­-ը հայտնում է, որ  կյանքի 52-­րդ տարում մահացել է հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը:

Հաղորդված տեղեկության համաձայն՝ Քորնելի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հայտնել է, որ երաժիշտը մահացել է Դեթրոյտում մայիսի 17­-ի գիշերը: Բամբերին մահն անվանել է «հանկարծակի և չսպասված»՝ նշելով, որ Քորնելի կինն ու ընտանիքը ցնցված են այդ փաստով: Ընտանիքի անդամները աշխատելու են դատաբժշկական փորձաքննող խմբի հետ՝ հասկանալու, թե ինչն է հանգեցրել երաժշտի մահվան: