«Շեֆը ոնց ասի, ըտենց կանեմ, հորս արև». երդվելուց հետո հատուկենտ պատգամավորներ են ստորագրել. «Ժողովուրդ»

«Շեֆը ոնց ասի, ըտենց կանեմ, հորս արև». երդվելուց հետո հատուկենտ պատգամավորներ են ստորագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը նախատեսված էր, որ պատգամավորները դահլիճում երդվելուց հետո պետք է ստորագրեին նաեւ դրա տեքստի տակ: ԱԺ միջանցքում տեղադրված էր երդման տեքստը՝ տպագրված մեծ թղթի վրա, շքեղ ձեւավորմամբ, ներքեւում՝ պատգամավորների անունները: Սակայն օրվա վերջում «Ժողովուրդ»-ի տեսախցիկը ֆիքսեց, որ այդ թղթի տակ հատուկենտ մարդիկ էին ստորագրել՝ Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Գագիկ Մինասյան, Միհրան Հակոբյան, Շուշան Պետրոսյան…:

Սա թերեւս պատահական չէ, այլ վկայությունն է այն բանի, որ պատգամավորները լուրջ չեն վերաբերվում իրենց երդմանը եւ, ընդհանրապես, իրենց պարտականությունների կատարմանը: Իսկ միգուցե պատգամավորների մի մասի համար պարզապես անհասկանալի է եղել երդման տեքստը, եւ երկար-բարակ նախադասությունների, ժողովրդի առաջ պարտավորությունները բարեխիղճ կատարելու, Սահմանադրությունն ու օրենքները պահպանելու, Հայաստանի ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը նպաստելու, քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքները պահպանելու փոխարեն լավ կլիներ մեկ տողով գրել՝ «Շեֆը ոնց ասի, ըտենց կանեմ, հորս արեւ», եւ այդ դեպքում բոլորը ստորագրեին այն: Ամեն դեպքում, արժի փորձել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: