Միհրան Պողոսյանը` Սերժ Սարգսյանից մերժում ստանալու մասին. «Ժողովուրդ»

Միհրան Պողոսյանը` Սերժ Սարգսյանից մերժում ստանալու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ցանկություն է հայտնել լինել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է՝ հաշվի առնելով օֆշորային սկանդալն ու ըստ այդմ՝ նրա վարկաբեկված լինելը: «Ժողովուրդ»-ը երեկ այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց Պողոսյանին:

Սկզբում նա հերքեց լուրերը. «Չի եղել նման բան», բայց հետո անուղղակի հաստատեց՝ ասելով. «Հանձնաժողովի նախագահ լինելու խնդիրը քննարկվել է կուսակցությունում, եւ ինձ համար, իմ ցանկություններից շատ ավելի վեր է կուսակցության դիրքորոշումը: Ես ընդունում եմ կուսակցության դիրքորոշումը»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: