«Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հանցավոր բռնությունը հայաստանյան իրականության հերթական երևակումն ու դրսևորումն է». հայտարարություն

«Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հանցավոր բռնությունը հայաստանյան իրականության հերթական երևակումն ու դրսևորումն է». հայտարարություն

Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը հայտարարություն են տարածել
Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնության առթիվ.

«Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ ընտրական շտաբում համակարգված ընտրակեղծարարությունը բացահայտելուն ուղղված Զարուհի Փոստանջյանի իրավաչափ պահանջին ի պատասխան նրա ու նրա դստեր նկատմամբ շտաբի ու ոստիկանության ներկայացուցիչների հանցավոր բռնությունը հայաստանյան իրականության հերթական երևակումն ու դրսևորումն է։
Այն ցույց է տալիս գաղութային վարչակազմի և նրա պատժիչ հրոսակախմբի վերածված ոստիկանության թրքաբարո վերաբերմունքը մեր ժողովրդի, պետականության, իրավունքի, ՀՀ քաղաքացու, հայ կնոջ, հայ մոր և նրա սերնդի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, մերօրյա ենիչերիների նմանօրինակ վարքագիծը վկայում է այն մասին, որ 2017թ․ «ընտրությունների» ժամանակ տարած «հաղթանակը» նրանք համարում են յուրային ժողովրդին ստրկացնելու և երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածելու՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ իրականացվող ցեղասպանական քաղաքականության հաջողված շրջափուլի արձանագրում, ուստի գործում են անթաքույց ցինիզմով ու ինքնավստահությամբ։
Այս երևույթը, վտանգավոր մարտահրավեր լինելով հանդերձ, պետք է սթափեցուցիչ ազդակ դառնա համայն հայության և, առաջին հերթին՝ նրա քաղաքական ու մտավորական դասի համար։

Ինչ վերաբերվում է մեղավորների պատասխանատվությանը, ապա մեր ժողովուրդը պետք է խորապես գիտակցի ոստիկանություն կոչվող կառույցի հանցավոր էությունն ու բնույթը և կասկած չունենա, որ դրա ղեկավարները, ինչպես նաև նրանց ապօրինի հրամանները կատարող մյուս ոստիկանները ոչ հեռու ապագայում օրենքով սահմանված կարգով պատժվելու են իրենց արարքների համար։
Մեր զորակցությունը հայտնելով Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը՝ իրենց ազգային-քաղաքացիական խիզախության ու սկզբունքայնության համար և շուտափույթ ապաքինում ցանկանալով նրանց, այսուհետև գործող համակարգի ներսում և նրա կանոններով քաղաքական գործունեություն իրականացնող ուժերին ու անհատներին հայտարարում ենք ցեղասպան գաղութային վարչակազմի գործակալներ, իսկ մյուսներին կոչ ենք անում համախմբվել ազգային-ազատագրական պայքարի դրոշի ներո և ժողովրդին ոտքի հանել ու պատրաստվել ընդվզման»։