Ըստ նյութերի` ոստիկանությունում ֆինանսական խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն` ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցների կողմից Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ և պակասորդ:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ստորաբաժանումներում 2014-2017թթ.-ի ընթացքում իրականացված աուդիտի ընթացքում պարզվել է, որ առանց օրինական հիմքերի, ոստիկանության ծառայողների հետ փոխադարձ համաձայնությամբ, հաշվապահների կողմից վերջիններիս ավել գումարներ են վճարվել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել, ոստիկանության որոշ ծառայողների էլ պակաս գումարներ են վճարվել: Այսպես, նշված երեք տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակիցների շուրջ 30 մլն-ի չափով ավել և 46 աշխատակցի` ավելի քան 3,5 մլն-ի չափով պակաս գումարներ են վճարվել:

Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս