ՖՈՏՈ. Ապարանում լուծվում են ջրի խնդիրները

ՖՈՏՈ. Ապարանում լուծվում են ջրի խնդիրները

Ապարան քաղաքի Թումանյան, Մաշտոցի, Պ. Սևակի, Բաղրամյան և Ծաղկունյաց փողոցներում տարիներ շարունակ հիմնական ջրատարներից ժամանակին չանջատված ու բարձիթողի վիճակում գտնվող հնամաշ խողովակները ջրակորուստների պատճառ էին հանդիսանում, տարածքում հակասանիտարական ու վթարային իրավիճակներ ստեղծում, դժվարանցանելի դարձնում ճանապարհներն ու հարակից տարածքի բնակիչների արդարացի դժգոհության առիթ դառնում:

Օրերս Վեոլիա Ջրի «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Ապարան» տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ եղան նշված փողոցներում առկա խնդիրների լուծմանը: Ոչ միայն հին ջրագծերն անջատվեցին, այլև կառուցվեցին նորերը, վերացվեցին աշխատանքների ընթացքում հայտնաբերված ապօրինի միացումները, կարգավորվեց մատակարարվող ջրի ճնշումը:

Բնականաբար, բնակիչները նկատեցին արվածն ու իրենց գոհունակությունը հայտնեցին: Իր հերթին, կատարված աշխատանքների արդյունքում Վեոլիա Ջուրը ոչ միայն վերջ տվեց հոսակորուստներին, ապահովեց ջրամատակարարման գրաֆիկը, այլև հասավ ամսվա կտրվածքով շուրջ 5000 կՎտժ էլեկտրաէներգիայի ծախսի կրճատման:

Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն