Beeline-ը փոփոխում է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» և «Drive Maxi+» սակագնային փաթեթների (ՍՓ) գործարկման մասին:
Հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» և «Drive Maxi+» ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրվում է 7/15/30/50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար 3000 դրամ, 5000 դրամ, 7000 դրամ և 10000 դրամ ամսական վարձի դիմաց:

Ավելին, հատուկ առաջարկի շրջանակներում սակագնային փաթեթներին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline L02Hi 4G WiFi երթուղիչը կարելի է ձեռք բերել ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով: Drive սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս հաճախորդները, կարող են ձեռք բերել նաև USB-մոդեմ 100 դրամ հատուկ գնով՝ ՍՓ-ից 12 ամիս օգտվելու դեպքում:

«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը և նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետևելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ և հարմար ծառայություններ: : Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ և կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը միանալով 4G ցանցին՝ համակարգիչներով, WiFi/USB մոդեմներով և պլանշետներով միաժամանակ, իսկ նոր սակագնային փաթեթները կգործեն ավելի շահավետ պայմաններով՝ գին – գերարագ ինտերնետի ծավալ հարաբերակցությամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ՍՓ-ի շրջանակում տրամադրվող գերարագ Ինտերնետի ծավալը մինչ օրացույցային ամսվա ավարտը սպառելու դեպքում կարելի է ակտիվացնել Turbo Ինտերնետ ծառայությունը և շարունակել օգտվել Ինտերնետից մինչև 1024 Կբիթ/վրկ արագությամբ 1 օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:




Լրահոս