Հայաստանը միանում է ԵԽԽՎ-­ում իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին. Նալբանդյան

Հայաստանը միանում է ԵԽԽՎ-­ում իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին. Նալբանդյան

Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127­-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ապրիլի 2­ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»,­ -նշել է Նալբանդյանը:

Նա հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունն այս ուղղությամբ: «Ինչ վերաբերում է վերջերս ԵԽԽՎ­ում ինստիտուցիոնալ ճգնաժամի և կոռուպցիայի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությանը՝ մենք միանում ենք իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին, որպեսզի վերականգնվի այս կազմակերպությանը հասցված վնասը»,­ ասել է նախարարը: