Ադրբեջանում հիստերիայի մեջ են Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեփան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ)՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ռազմական իրադրության լարման վերաբերյալ մայիսի 18-­ի հասցեական հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը ադրբեջանական արկածախնդիր կառավարությունը, որը մշտապես Ադրբեջանի ներքին լսարանի ուշադրությունը շեղում է սահմանին ռազմական գործողություններ սադրելով, դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, որում այս անգամ հստակ գնահատական է տրված նրան, թե որ կողմի գործողությունների հետևանքով է սրվել իրավիճակը տարածաշրջանում և իրերը կոչված են իրենց անուններով:

Ադրբեջանի կառավարությունը, չկարողանալով գտնել որևէ արդարացում, կրկին դիմել է անհիմն մեղադրանքների և շանտաժի քաղաքականությանը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, Մինսկի խմբի համանախագահներին մեղադրելով ոչ օբյեկտիվ գնահատականների համար, ցանկանում է ծածկել Ադրբեջանի մեղավորությունը: Համանախագահների հայտարարության մեջ ասվում է. «Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15­-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16­-ի երեկոյից մինչև մայիսի 17­-ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ: Կան հակասական հաղորդումներ այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև դրանց հետևանքով կրած վնասների ու զոհերի մասին: Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել տեղեկություններ և վերլուծություններ՝ տիրող իրադրության մասին ավելի ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ստանալու համար»:




Լրահոս