Մայրը գալիս է, բալիկների հետ շփվում է. հնգյակի ողջ մնացած աղջիկները քաշ են հավաքում

Մայրը գալիս է, բալիկների հետ շփվում է. հնգյակի ողջ մնացած աղջիկները քաշ են հավաքում

Երեւանում ծնված հնգյակի ողջ մնացած աղջիկների՝ Աննայի ու Ռոզայի վիճակները լավանում են, եւ նրանք կամաց-կամաց քաշ են հավաքում:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

«Աղջիկները մեծանում են, դեպի լավն են գնում, կամաց-կամաց վիճակները լավանում են, համարյա թթվածին չեն ստանում, բայց գտնվում են ինկուբատորներում, զոնդով են կերակրվում: Կամաց-կամաց քաշ են ավելացնում, ուղղակի անհաս բալիկները, այդ չափսի երեխաները ավելացնում են օրեկան 20-ից 25 գրամ, շատ չեն կարող ավելացնել, բայց տենդենց կա».-ասաց բժիշկը:

Մեր այն հարցին՝ իսկ ե՞րբ հնարավոր կլինի երեխաներին մոր մոտ տանել, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգն ասաց. «Մայրը գալիս է, բալիկների հետ շփվում է, գրկում է, բայց իրենք գտնվում են դեռ ինկուբատրի մեջ, շատ փոքր են»: