ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում` Մինսկում, կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի «ՄԻԼԷՔՍ-2017» 8-րդ միջազգային ցուցահանդեսին:

Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդային-ցուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:




Լրահոս