Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է ընտրողների մեծ հոսքի պատճառով

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է ընտրողների մեծ հոսքի պատճառով

Իրանում ուրբաթ  ընտրողների մեծ հոսքի պատճառով երկու ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:

Քվեարկության ժամերը երկարաձգվել են երկու ժամով մինչև երեկոյանը ժամը 8-ը:
Նշվում է, որ  ընտրատեղամասերը բացվել էին առավոտյան ժամը 8-ին և պետք է փակվեին երեկոյան ժամը 6-ին:

Նշենք, որ երկրում նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, բացվել է 63 հազար տեղամաս:

Իրանի նախագահի թեկնածուները 4-ն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: