«ԵԱՀԿ եռանախագահները առաջիկա շաբաթների ընթացքում կվերադառնան Ադրբեջան և Հայաստան. նախագահների հանդիպում է պահանջվում». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի բուն կարգավորման շուրջ լիարժեք բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է նախագահների հանդիպում և ԵԱՀԿ եռանախագահները առաջիկա շաբաթների ընթացքում կվերադառնան Ադրբեջան և Հայաստան, որպեսզի խրախուսեն քաղաքական գործընթացի առաջխաղացումը:

«Կողմերն արդեն բանակցային սեղանի շուրջ են, ինչի մասին փաստում է ապրիլի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում: Այն, ինչ անհրաժեշտ է, «լիարժեք» բանակցություններն են, որը, սակայն, նախագահների հանդիպում է պահանջում»,-ասել է Հոգլանդը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս