ՖՈՏՈ. Թրամփը մեկնել է նախագահի պաշտոնում իր առաջին օտարերկրյա շրջագայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին օտարերկրյա շրջագայությանը: Նրան ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը,

Նրանց առաջին կանգառը Սաուդյան Արաբիան է, որտեղից նրանք ուղևորվելու են Եվրոպա և Մերձավոր Արևելք:

Պարբերականի փոխանցմամբ՝ նախագահական զույգի շրջագայությունը տևելու է 9 օր, որի ընթացքում Թրամփը նաև Վատիկանում հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Ուղևորության ընթացքում Թրամփի հետ են լինելու նրա ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, և նրա ամուսինը՝ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ջարեդ Քուշները:




Լրահոս