Գագիկ Ծառուկյանը երեք հոգու չներեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ նորընտիր Ազգային ժողովի երկրորդ նիստի ժամանակ, Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից երեք հոգի ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածները դաշինքի ութ ըմբոստներից են, ովքեր համարձակվել էին առանց դաշինքի առաջնորդ Ծառուկյանի իմացության գնալ ԿԸՀ եւ հետ վերցնել նախքան ընտրությունները գրած ինքնաբացարկի դիմումները:

Չնայած 8 հոգի էին դեմ գնացել նախնական պայմանավորվածությանը, բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կբավարարվի միայն նրանց պատժելով:

Նկատենք, որ Ծառուկյանի համար ամենասկզբունքային հարցերից մեկը Խաչիկ Մանուկյանին ստիպելն էր, որ մանդատից հրաժարվի, քանի որ դաշինքի առաջնորդը ցանկություն ունի նրա փոխարեն իր օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը՝ Նորա Առուստամյանին, պատգամավոր դարձնել:

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել դաշինքի անդամ Վարդեւան Գրիգորյանի հետ, եւ քանի որ մայիսի 17-ին «կանյաչնիում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գրիգորյանը դիմել էր Ծառուկյանին եւ խնդրել ներողամիտ գտնվել ըմբոստացածների նկատմամբ, հետաքրքրվել, թե քանի հոգու հանդեպ ներողամիտ գնտվեց Ծառուկյանը. «Երեւի երեքը, որ այսօր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, դա իրենց խնդիրն է, կարծում եմ, որ մյուսների նկատմամբ եղել է ներողամտություն եւ մեծահոգություն»,- ասաց պատգամավորը:




Լրահոս