ՏԵՍԱՆՅՈւԹ. Նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ աղմկալի միջադեպերի կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչու նա որոշեց պատգամավոր դառնալ, բայց նա դժկամորեն էր պատասխանում հարցերին:

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք նա պատգամավոր է դարձել, որ քրեական պատմությունների մեջ հայտնվելիս հեշտ կարողանա ջրից չոր դուրս գալ, Արթուր Մանուկյանն ասաց.«Ո՛չ, դրա համար չէ, այլ բան չունեմ ասելու»:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, մշտապես հայտնվել է աղմկալի միջադեպերի կիզակետում:
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը, որը առավել հայտնի էր Չուգուն անունով:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս