Լանջաղբյուրում գայլերը հոշոտել են 17 ոչխարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարների հոտ են հոշոտել։ Տուժած բնակիչ Սասուն Գևորգյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գայլերը 155 ոչխարից հոշոտելեն 6 մանր եղջերավոր ոչխարի, 11 գառան և վիրավորել են 30 ոչխարի։

«Գիշերն են մտել: Առավոտը տեսել եմ, որ ոչխարներին հոշոտել են: Հիմա չգիտեմ, թե կոնկրետ քանիսն են մտել, ոնց է եղել»:

Լանջաղբյուրցու խոսքով` 500 հազար դրամի վնաս է կրել. «Համայնքի ղեկավարն ասում է, որ դիմել են մարզպետարան, հանձնաժողով են կազմել, գնահատել ու ներկայացրել են կառավարությանը»։




Լրահոս