Խոշորացված համայնքներում շարունակվում են վարչատարածքային բարեփոխումների` առկա իրավիճակին վերաբերող հարցերի քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  հետ համատեղ  շարունակում է ՀՀ խոշորացված համայնքներում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շարքը: Ս.թ. մայիսի 18-19-ին ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը ԳՄՀԸ գործընկերների հետ այցելել է Դիլիջան, Ալավերդի և Թումանյան համայնքներ:

Այցելության նպատակն էր համայնքապետին և աշխատակազմին, ավագանուն, վարչական ղեկավարներին օրենսդրական և կանոնակարգող դաշտում նորությունները ներկայացնելը, դրանց ներքո համապատասխան աշխատակիցների անելիքների այդ թվում՝ իրավունքների և պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացումը, համայնքներում փաստացի վիճակի մասին տեղեկությունների հավաքագրումը, ՏԻՄ գործընկերների հետ առկա խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը և հետխոշորացման շրջանում ի հայտ եկող մարտահրավերներին լուծումներ տալու ճանապարհների համատեղ որոնումը:

ԳՄՀԸ ներկայացուցիչներ պարոն Գ. Խաչիկյանը և Ա. Քեշիշյանը Դիլիջանի և Թումանյանի ՏԻՄ-երին ներկայացրել են ԳՄՀԸ «Տեղական ինքնակառավարում» ծրագրով նախատեսված միջոցառումները և ծրագրի հետ կապված անելիքները  անելիքները:

ԳՄՀԸ փորձագետ Ռ. Տոռոզյանը և ներկաները մտքեր են փոխանակել համայնքների խոշորացման ընթացքում առկա ձեռքբերումների և խնդիրների շուրջ՝ ուղղված առաջինների հետևողական ընդլայնման հնարավորւթյունների ընդլայնմանը և վերջիններիս վերացմանը:

Աշոտ Գիլոյանն ու ԳՄՀԸ աշխատակիցները այցելել են նաև Ալավերդի համայնքի Քաղաքացիների սպասարկման գրասենյակը, ուր աշխատակիցների և համայնքապետի հետ քննարկել են ՔՍԳ գործունեությունը և դրա ազդեցությունը ծառայությունների որակի, հասանելիության և մատուցման տևողության վրա:

Ալավերդու ՔՍԳ աշխատակազմը ներկայացրել է վիճակագրական և որակական տվյալներ գրասենյակի կատարողականի վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով ՔՍԳ շնորհիվ աշխատանքների արդյունավետության բարձրացման և ծառայությունների մատուցման բնագավառում բարելավումների կապակցությամբ:

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն




Լրահոս