ՖՈՏՈ. Ովքեր խորհրդարան կգան մանդատից հրաժարվածների փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորընտիր Ազգային ժողովի երկրորդ նիստի ժամանակ, ԱԺնախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից երեք հոգի ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածները դաշինքի ութ ըմբոստներից են, ովքեր համարձակվել էին առանց դաշինքի առաջնորդ Ծառուկյանի իմացության գնալ ԿԸՀ եւ հետ վերցնել նախքան ընտրությունները գրած ինքնաբացարկի դիմումները:

Ներկայացնենք, ովքեր կդառնան պատգամավոր՝  այս հրաժարվածներից հետո: Նախ նշենք, որ այս  դաշինքից մանդատից հրաժարվածները  թերևս միայն այս երեքը լինեն:

Խաչիկ Մանուկյան

Նկատենք, որ Ծառուկյանի համար ամենասկզբունքային հարցերից մեկը Խաչիկ Մանուկյանին ստիպելն էր, որ մանդատից հրաժարվի, քանի որ դաշինքի առաջնորդը ցանկություն ունի նրա փոխարեն իր օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը՝ Նորա Առուստամյանին, պատգամավոր դարձնել:

Նորա Առուստամյան

Նա Արագածոտնի մարզում վարկանիշային համակարգում երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել և Մանուկյանի ու Լյովա Խաչատրյանի ինքնաբացարկների շնորհիվ կգա խորհրդարան:

Հարություն Ղարագյոզյան

Թիվ 3 ընտրատարածքում Հարություն Ղարագյոզյանին հաջորդում է Կարեն Նազարյանը, սակայն նա արդեն ինքնաբացարկի մասին դիմում ունի ներկայացրած և նրանց երկուսի փոխարեն խորհրդարան կգա Հակոբ Նազարյանը:

Գևորգ Պետրոսյան

Թիվ 1 ընտրատարածքում ամեն ինչ խառնված է: Ի սկզբանե ԿԸՀ դիմած12 անձանց թվում3 հոգի միայն այս ընտրատարածքից էին: Նրանցից Արտյոմ Ծառուկյանը մանդատ ստացավ, ով մանդատից հրաժարվելու դիմում  է ներկայացրել: Նրանց հրաժարվելու դեպքում էլ մանդատ կստանա Գևորգ Պետրոսյանը:




Լրահոս