Արմեն Խոստիկյանն այսօր կդառնար 88 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու, Մովսես Խորենացու մեդալակիր Արմեն Խոստիկյանի (22 մայիսի, 1929 – 22 հուլիսի, 2003) ծննդյան օրն է:

Ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրս)։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։

1951 թվականից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։

Արմեն Խոստիկյանի «Աբելիկի արկածները» պիեսը 1981 թ. բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խաղացել է հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։

1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1987 թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Մահացել է Երևանում։




Լրահոս