Հայտնի են ինովացիոն ստարտափերի ֆինանսավորման մրցույթի հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:

Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերը:

Գնահատող հանձնաժողովի կազմում են եղել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև հայկական ամենահայտնի ստարտափերի հիմնադիրները:

Ծրագրի նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով:

Մրցույթի արդյունքում ընտրված 5 մասնակից թիմերն անցել են հաջորդ փուլ, որտեղ և ընտրվել են լավագույն 2 առաջարկները:

Մրցույթի հաղթող «AR magic» և «Webex technologies» թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ կստանա` ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:

Մասնավոր ընկերությունները հատուկ շնորհակալություն են հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին՝ իրենց նախաձեռնած մրցույթին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս