Կալիֆորնիայում կֆինանսավորվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կֆինանսավորվի պատմասոցիալական գիտությունների կրթական ծրագիրը, որը ներառելու է կրթական ծրագրեր Հայոց ցեղասպանության ու պատմական այլ կարևոր դեպքերի վերաբերյալ: Այս նպատակով սենատի կրթության բյուջետային ենթահանձնաժողովին կտրամադրվի հավելյալ 16 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, հայտարարել է Սենատոր Էնթոնի Պորտանտինոն:




Լրահոս