«Ուժեղ եղիր Մանչեսթեր»․ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Մանչեսթրի Manchester Arena համերգասրահում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

«Ուժեղ եղիր Մանչեսթեր: Իմ բոլոր մտքերն ու աղոթքներն այն մարդկանց հետ են, որոնք տուժել են անցած գիշեր տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,- գրել է հայ ֆուտբոլիստը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանչեսթերում ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը, տարբեր տեղեկությունների համաձայն,  հասել է 59-ի:




Լրահոս