Տանը ծննդաբերելուց հետո մայրը երեխային թողել է լոգարանում` սոված վիճակում. մանրամասներ` Հրազդանում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեիԿոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում անմիջապես քննություն է սկսվել՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Հանձնարարություն տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մոր, ինչպես նաև փոքրիկի մարմինը նշված տարածք տեղափոխած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, ով Հրազդան քաղաքի բնակչուհի է, երկու անչափահաս երեխաների մայր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  փոքրիկը ծնվել է մայիսի 11-ին՝ տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով։ Նորածնի մայրը հարցաքննվել է՝ որպես կասկածյալ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ձեռք բերված նախնական տվյալները, նորածնի մոր հայտնած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։




Լրահոս