ԱԺ-ում հանձնաժողովների համար պայքար է սկսվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ը գրել է. «Ազգային ժողովում սենյակների ու մեքենաների բաշխմանը հաջորդել է հանձնաժողովների համար պայքարը։ Կրճատվող հանձնաժողովների նախկին անդամները պետք է նորերում ընդգրկվեն։

Մարգարիտ Եսայանը, օրինակ, հայտարարեց, որ սխալ էր մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատելը, որի փոխնախագահն էր ինքը, ասաց, որ որոշ հանձնաժողովներ պարապ էին և կրճատման ենթակա՝ ակնարկելով Նաիրա Զոհրաբյանի եվրաինտեգրման հանձնաժողովը։ Եսայանը կդառնա կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ, ինչից նեղվել են Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ովքեր դժգոհում են, որ իրենք 5 տարի աշխատել են այդ հանձնաժողովում, ինչո՞ւ չպետք է իրենցից մեկը փոխնախագահ դառնար։

Ի դեպ, կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարդան Բոստանջյանի առաջադրումը նույնպես միանշանակ չի ընդունվել, կարծիք կա, որ նա ավելի լավ կղեկավարեր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովը, իսկ նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը՝ կրթության հանձնաժողովը»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարումԼ




Լրահոս