ԱՄՆ-ն ծրագրում է Հայաստան օգնությունը կրճատել 67 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Կոնգրեսին իր առաջարկությունները։ Թրամփի վարչակազմն առաջարկում է կրճատել ընդհանուր օգնության ծավալները 29 տոկոսով,:

Համաձայն բյուջեի՝ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստան կկրճատվի 67 տոկոսով՝ 2018 ֆինանսական տարում 20,4 միլիոն դոլարից հասնելով 6,8 միլիոն դոլարի։ Վրաստանին եւ Ուկրաինային օգնությունները նախատեսվում է կրճատել 58 և 70 տոկոսով համապատասխանաբար։

Ադրբեջանին ֆինանսական օգնությունը կկրճատվի 90 տոկոսով և ընդհանուր առմամբ կկազմի 1 միլիոն դոլար։

 




Լրահոս