ՖՈՏՈ. Չեչնիայում գտել են 15 հայ զինվորի և սպայի մնացորդներ. ՑԱՆԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Rusarminfo.ru-ն հայտնում է, որ մարտի 23-ից ապրիլի 5-ը Չեչնիայի Հանրապետության Նաուրսկի շրջանում անցկացվել է հիշողությանը նվիրված «Տերեկ-2016» ակցիան, որի շրջանակում իրականացվել են որոնողական աշխատանքներ, և որոնց արդյունքում հայտնաբերվել են Նաուրսկի, Նադտերեչնի, Շելկովսկի շրջաններում 1941 թվականին ռազմական գործողությունների մասնակցած 70 խորհրդային զինվորի և սպայի մնացորդներ:

Գտնված մնացորդների մեջ եղել են նաև հայ զինվորների մնացորդներ: Նրանք զորակոչվել էին ՀԽՍՀ-ից և ԽՍՀՄ մի քանի այլ երկրներից:

Այժմ տեղի իշխանությունները որոնում են մահացածների բարեկամներին՝ նրանց տեղեկացնելու և հուղարկավորության արարողությանը հրավիրելու համար: Չեչնիայի Հանրապետությունում արդեն սկսել են պատրաստվել զինվորների հուղարկավորությանը, բայց օրը դեռևս հայտնի չէ:

Ներկայացվել է նաև հայտնաբերված հայազգի խորհրդային զինվորների ցանկը.

1.      Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923թ., Նախիջևան, (Арутюнян Саркис Карапетович),

2.      Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918թ., Վրաստան, Թբիլիսի, (Алиханян Амбарцум Сергеевич),

3.      Ասպրյան Սանդրո Մուկուչի, Հայաստան, Իջևան, (Аспрян Сандро Мукучев),

4.      Հակոբյան Եղիշ Հապետրովի, ՀՍ Օսեթիա, Օրջոնոգիձե, (Акопян Егиш Апетрович),

5.      Ալեքսանյան Շայնիզար Մելոքի, Հայաստան,  (Алексанян Шайнизар Мелокович),

6.      Աբրահամյան Մակ Աբրահամի, Հայաստան, Երևան (Абрамян Мак Абрамович),

7.       Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի, Վրաստան. (Гукасян Спиридон Григорьевич),

8.      Գալստյան Աղաջան Արմ… Հայաստան, Վերին Խաթունարխ, Էջմիածնի տարածաշրջան, (Галстян Агаджан Арм…),

9.      Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, Հայաստան, Լենինական, (Гукасян Александр Акопович),

10.     Կարապետյան Եղիշ Օ… Հայաստան, Երևան, (Карапетян Егиш О…),

11.     Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, Հայաստան, Շամշադին, (Каграманян Гугас Захарович),

12.     Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ., Հայաստան, Մարտունի, (Маркарян Агабек Аветисович),

13.     Մուրադյան Հրանտ Մելիքի, Հայաստան, Նորագավիթ, (Мурадян Гранд Меликович),

14.     Հովհաննիսյան Ալի Գրիգորի, Հայաստան, Հոկտեմբերյան (Оганесян Али Григорьевич),

15.      Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ., Ստավրոպոլ (Есаян Гнуни Камисарович):




Լրահոս