ՖՈՏՈ. Պատմական փաստեր, որոնց մասին միշտ սխալ են պատմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ապրում ենք տեղեկատվական դարաշրջանում և հաճախ այնպիսի երևույթների ենք ականատես լինում, որոնք փոխում են մեր մտածելակերպը: Լինի գիտական հայտնագործություն, թե մեկ այլ բան, ամեն ինչ ժամանակի հետ փոփոխվում է:

AdMe.ru-ն հավաքել է մի քանի պատմական փաստեր, որոնց բոլորը հավատում էին դպրոցական տարիներից, սակայն այժմ դրանք այլևս արժանահավատ չեն:

1. Նապոլեոնը և Սֆինքսի քիթը

Մեծ Սֆինքսը հին մոնումենտալ քանդակ է: Տարբերվող տարրերից մեկը կոտրված քիթն է: Տեղեկություններ կան, թե դա կոտրվել է Նապոլեոնի ատրճանակի կրակոցներից՝ թուրքերի հետ մարտի ժամանակ (1798): Սակայն ճանապարհորդ Ֆրեդերիկ Նորդենի լուսանկարները, որոնք ցույց են տալիս կոտրված քիթը դեռևս 1737 թվականին, հերքում են վերը նշվածը:

2.Վան Գոգը և կտրած ականջը

Դժվար թե գտնվի մարդ, ով չգիտի այս նկարչի անունը: Մասնավորապես, կտրված ականջի մասին, որն իբր նա այն ուղարկել է իր սիրելիին: Ամեն ինչ տեղի ունեցավ Գոգի հետ հանդիպումից հետո: Այն ժամանակ կոնֆլիկտ տեղի ունեցավ, որի ընթացքում Վան Գոգն ածելիով հարձակվել է ընկերոջ վրա, սակայն վերջինս կարողացել է կանգնեցնել նրան: Զղջման պահին նկարիչը կտրել է իր ականջը:

3. Վիկինգի եղջերավոր սաղավարտը

Գրքերում, նկարներում և ֆիլմերում մենք սովոր ենք վիկինգներին փնտրել եղջերավոր սաղավարտներով, սակայն հնագետները դեռևս չեն կարողանում հստակ ասել, թե ինչ տեսքի են եղել այդ սաղավարտները: Այժմ գիտնականները տարակուսում են, որ այդպիսի սաղավարտները օգտագործվել են ոչ միայն արարողակարգերին, այլև մարտերի ժամանակ:

4. Սթոունհենջը

Գիտնականների համար Սթոունհենջը մոլորակի ամենախորհրդավոր հուշարձաններից է: Պարբերաբար նոր տարբերակներ են շրջանառվում, թե ինչու են հսկայական քարերը իրար շուրջը տեղակայված: Իրականում Սթոունհենջն իրենից ներկայացնում էր քարերի մասունքներ:

5. Ամերիկայի հայտնագործումը

Պատմության դասերի ժամանակ մեզ պատմել են այն մասին, թե ինչպես 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսը եվրոպացիների համար հայտնագործեց Ամերիկան: Սակայն թարմացված տեղեկությունների համաձայն` 10-րդ դարի վերջում վիկինգները, որոնք հաճախակի գնում էին դեպի հարավ, դարձել են առաջին եվրոպացիները, որոնք եղել են Ամերիկայում: Այդպես տեղի ունեցավ առաջին շփումը:

6. Օսսիանի բանաստեղծությունները

Շոտլանդացի պոետ Ջեյմս Մակֆերսոնը հայտնի է դարձել Օսսիանի բանաստեղծությունները թարգմանելով: Այդպիսի հրապարակումներից մեկից հետո գրողին խնդրել էին ցույց տալ  մյուս գրությունները, սակայն այդպես էլ նա ոչինչ ցույց չի տվել:




Լրահոս