Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80%(սրտանոթային հիվանդություններ՝48%, չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%):

Հայաստանի բնակչության շրջանում նշված հիվանդությունների ռիսկի գործոնները պարզելու նպատակով 2015 թվականից առաջին անգամ իրականացվում է ռիսկի գործոնների ուսումնասիրություն՝ ըստ առանձին հիվանդությունների: Արդյունքում՝ մերբնակչության համար շաքարային դիաբետի առավել տարածված ռիսկի գործոններն են հանդիսացել ավելորդ քաշը և ճարպակալումը (87.3%), անբավարար ֆիզիկական ակտիվությունը (46), սրտամկանի սուր ինֆարկտինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը(34.7%, ընդ որում`տղամարդկանց շրջանում՝ 66.7%), ծխախոտի օգտագործումը(30.7%), ֆիզիկական ցածր ակտիվությունը (24%), կրծքագեղձիքաղցկեղինը՝ավելորդ քաշը և ճարպակալումը(49), ցածր ֆիզիկական ակտիվությունը (35.7 %), ժառանգական նախատրամադրվածությունը (21.4%):

Ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Նշված հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է շատ-շատերին ապահովագրել վտանգավոր այդ հիվանդություններից։

Ինչպես բազմիցս նշվել է, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է։ Ի՞նչ է այն իր մեջ ներառում.

  • առողջ սնուցում
  • ֆիզիկական ակտիվություն
  • վնասակար սովորություններից հրաժարում` չծխել, սահմանափակել ալկոհոլիօգտագործումը։

Ի՞նչ է առողջ սնուցումը։

  • Սնունդը պետք է լինի բազմազան: Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից` միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, կաթնամթերք, մսամթերք։
  • միրգը և բանջարեղենը պետք է լինի բազմազան՝ նախապատվությունը տալով թարմ և տեղական ծագման մթերքին (օրական ոչ պակաս 400գ)
  • սահմանափակել աղի, ճարպոտ սննդի, աղի և շաքարի օգտագործումը։

Առողջ կենսակերպը հասանելի է բոլորին։

Ֆիզիկականվարժություններն օգնում են խուսփել ավելորդ քաշի և ճարպակալման առաջացումից, ինչն էլ իր հերթին կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը։Ֆիզիկականակտիվությունըկարողէլինելշատպարզ՝

  • շատքայլել
  • առավոտյանմարմնամարզություն կատարել
  • 5-17 տարեկան անձանց խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե մարզվել
  • 18-64 տարեկան անձանց՝ շաբաթականառնվազն 150 րոպեչափավորկամառնվազն 75 րոպեինտենսիվվարժանքներկամերկուսիհամակցում
  • 65 և բարձր տարիքային խմբի անձանց՝ շաբաթականառնվազն 150 րոպեչափավորկամառնվազն 75 րոպեինտենսիվվարժանքներկամերկուսիհամակցում։

Մասնագետները մնում են այն կարծիքին, որ ամենից մեծ չարիքը ծխելը և ալկոհոլի չարաշահումն են, որոնցից օր առաջ հրաժարումը կնպաստի առողջության վերականգնմանն ու պահպանմանը։

Անկասկած, մարդն ավելի առողջ կլինի, եթե խուսափի նաև ռիսկի մյուս գործոններից։ Եթե գնահատում ենք մեր առողջությունն ու ցանկանում որակյալ կյանքով ապրել, ուրեմն, հրաժարվելով վնասակար սովորույթներից, մեզ համար կենսակերպ պիտի դարձնենք առողջ ապրելակեպը։ Աշխարհում հետզհետե այդ ուղին նախընտրում են ավելի շատ մարդիկ։




Լրահոս