Վեոլիա Ջուրը «հասավ» Մարտունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարական աշխատանքները Վեոլիա Ջրի համակարգում օր օրի ակտիվանում են:

Համապատասխանաբար, շարունակաբար ստացվում են տեղեկատվություն մասնավորապես մարզերում ջրամատակարարման տարիներով կուտակված, մեծ ու փոքր խնդիրների քայլ առ քայլ լուծման մասին:

«Ջրի ճամապարհին» մեր հերթական «կանգառը» Մարտունի քաղաքն է: Այստեղ Մոմչյան փողոցի 1-ին փակուղու անհատական տնատիրությունների համար տարիներ առաջ կառուցված ջրագծերը վաղուց էին կոռոզիայի ենթարկվել եւ հետագա շահագործման համար դարձել ոչ պիտանի: Վթարված խողովակների պատճառով շատ դեպքերում հնարավոր չէր լինում բաշխիչ ցանցում ապահովել բավարար ճնշում: Նաեւ դրանցից արտահոսող խմելու ջրի խնդիրն էր անհանգստացնում: Գումարած՝ ապօրինի միացումները, որոնց «լուման» ջրի կորստի գործում զգալի էր: Մի խոսքով, ջրամատակարարումը տարածքում խիստ անբավարար էր:

Կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար օրերս «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Մարտունի» տեղամասի աշխատակիցների ուժերով փակուղում կառուցվեց 200 գծամետր պոլիէթիլենե ջրագիծ: Դրանից միացումներ տրվեցին անհատական տնատիրությունների ներքին ցանցերին, այնտեղ տեղադրվեցին դիտահորեր՝ ջրաչափով ու փականային հանգույցով: Եւ ջուրը հոսեց՝ առատ ու անկաշկանդ:

Արդյունքում` փակուղում վերացավ ջրի տեխնիկական ու առեւտրային կորուստը, բարձրացավ ջրամատակարարման հուսալիությունը ու կարգավորվեց ջրի ճնշումը:

Դժվարությունները մնացին հետեւում: Հուսանք, որ բնակիչները ոչ միայն խնայողաբար եւ լոկ ըստ նշանակության կօգտագործեն ջուրը, այլեւ այն խմելիս երբեմն-երբեմն կհիշեն, ինչպես ասում են, աղբյուր կառուցողին, կգնահատեն նրա աշխատանքը ու կվերաբերվեն ջրին, որպես կյանքի աղբյուրի:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս