Հայաստանում կլինեն «աղբի տեսուչներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականը կրկին վերաբերում էր աղբին : Մասնավորապես, նա տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքայանին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում` տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձեւավորման վերաբերյալ:

Նա ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին եւ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին հանձնարարեց նաեւ 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել փակման ենթակա եւ կոնսերվացվող աղբավայրերի ցանկը:

Կարեն Կարապետյանը պարզաբանեց առաջին հանձնարարականի էությունը: Նրա խոսքով՝ պետությունը համայնքներին առաջարկում է, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, որը հստակ խաղի կանոններ կսահմանի: Առաջարկը ենթադրվում է, որ համայնքներում կստեղծվեն ստորաբաժանումներ, որոնք աղբ թափելու համար վարչական վարույթ կիրականացնեն:




Լրահոս