Վերսկսվեցին Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:




Լրահոս