ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի առեղծվածը. նոր հանգամանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի առաջ` ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը ցնցում առաջացրեց Հանրապետությունում: Երկար ժամանակ տարաբնույթ քննարկումները չէին դադարում` ինչպե՞ս պայթեց 63 համարի երթուղային ավտոբուսը և ինչո՞ւ:

Նախ պետք է արձանագրենք, որ մեր երկրում այսօր առկա կայուն վիճակը բավականին փխրուն է, ինչպես մեր սահմանների պաշտպանվածությունը՝ մինչեւ անցած տարվա ապրիլի 1-ը, քանի որ մի ավտոբուսի պայթյունը մեկուկես օր խափանել էր պետական շատ գերատեսչությունների աշխատանքը: Բոլորը վերլուծում էին ահաբեկչության վարկածը, հերքում կամ հաստատում այն: Նկատենք` դատախազությունը նույն օրը պաշտոնապես հերքեց ահաբեկչության վարկածը:
Այսօր մենք ապրում ենք միանգամայն այլ Հայաստանում, որը չկար մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը: Եւ ցանկացած իրադարձությունից պետք է դասեր քաղենք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս