Հարց քաղաքացիներից` եթե անձը չունի ՀՀ քաղաքացիություն, ապա նա ո՞ր դեպքում չի կարող մուտք գործել Հայաստանի Հանրապետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը չունի ՀՀ քաղաքացիություն, ապա նա ո՞ր դեպքում չի կարող մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Ինչի՞ առկայության դեպքում է արգելվում նրա մուտքը ՀՀ տարածք:

Դիանա Սեդրակյան (37 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, եւ հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Հավելենք, որ առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չի արգելվում, եթե նրանք ժամանել են ապաստանի իրավունք հայցելու նպատակով:




Լրահոս