Beeline-ի ինտերնետը մինչև 100 Մբ/վ արագությամբ հասանելի է դարձել Աբովյանի և Արտաշատի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Աբովյանում, Արտաշատում, ինչպես նաև Նորագյուղ և Ոստան համայնքներում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս բնակավայրերի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբ/վ արագությամբ ինտերնետը:

Նոր տեխնոլոգիայով մատուցվող ինտերնետն ապահովում է մինչև 20 անգամ բարձր ֆիքսված ինտերնետի արագություն, քան տրամադրվում էր նշված բնակավայրերի բնակիչներին նախքան ցանցի արդիականացումը:
«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Աբովյանում և Արտաշատում, ADSL տեխնոլոգիայի արդիականացման արդյունք է. միայն այստեղ արագությունը մի քանի անգամ բարձր է, և, փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի միջոցով: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին և վայելի գերաարագ ինտերնետի հնարավորությունները: Ես շնորհավորում եմ մեր նոր և գործող ֆիքսված ինտերնետի բաժանորդներին` ծառայությունների նոր որակի կապակցությամբ և ուզում եմ ասել, որ Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, Neo Max ծառայությունների փաթեթների բաժանորդ դառնալ, որը հնարավորություն է տալիս ամսական 5990 դրամ վճարելով ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, 3 ԳԲ բջջային ինտերնետ, 150 SMS հաղորդագրություն, ֆիքսված ինտերնետ մինչև 50 Մբ/վ արագությամբ և BeeTV-ի 20 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորություն:Սկսած ամսական 10990 դրամից Beeline-ն առաջարկում է Quatro ծառայությունների փաթեթների շարքը: Այն ներառում է անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, մինչև 200 րոպե զանգեր այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցեր, մինչև 10 ԳԲ բջջային ինտերնետ, մինչև 300 SMS հաղորդագրություն, ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ և BeeTV-ի մինչև 133 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորություն: Neo Max և Quatro ծառայությունների փաթեթների օգտագործման առաջին ամիսն անվճար է:


Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:




Լրահոս