«Վեոլիա Ջուրն աշխատում է». մեկնարկեց ջրաչափերի փոխարինման «պիլոտային» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան, Ավան, Նարեկացի թիվ 1Ա: Այսօր այստեղ էր աշխատում Վեոլիա ՋուրՓԲԸ կապալառու «Էմօշին»ՍՊԸ-ն: Մեր այցելության պահին,օրերս մեկնարկած «պիլոտային» ծրագրի շրջանակներում, բնակարաններում ընթանում էին ջրաչափերի զանգվածային փոխարինման աշխատանքներ:
Բանն այն է, որ Վեոլիա Ջրիկողմից սպասարկվող բնակավայրերում ներկայումս առկա է մոտ 870 000 ջրաչափ: Վերջիններս, հիմնականում ունենալով 5 տարվա ստուգաչափման ժամկետ, փաստացի շահագործվում են 10 եւ ավելի տարի: Իսկ դա, առաջին հերթին սարքի ֆիզիկական մաշվածությամբ պայմանավորված, բերում է զգայունության շեմի իջեցման, հետեւաբար, սպառվող ջրի ծավալի ոչ ճիշտ հաշվարկի: Իսկ սա չի բխումոչ ջրամատակարար կազմակերպության եւ ոչ էլ բաժանորդի շահերից: Դրա համար էլ Վեոլիա Ջուրը նախատեսում է առաջիկա տարիներին ապահովել ժամկետանց ջրաչափերի զանգվածային փոխարինումը նորերով:

Ընդ որում, աշխատանքներից առաջ բնակիչներին տեղեկացվել է ծրագրի մասին, (այցելությունների, ծանուցումների կամ հեռախոսազագերի միջոցով), ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքները կատարել նրանց հարմար ժամերին: Դրա համար կապալառու կազմակերպությունն աշխատում է ամեն օրմինչեւուշ երեկո, փորձելով հարմարվել բաժանորդներին, գտնել բնակարանների, վարչական ու արտադրական տարածքների տարբեր անկյուններում հարմարեցված ջրաչափերն ապամոնտաժելու ունորերը տեղադրելու լավագույն եղանակը:
Մեզ հետ զրույցում բնակիչները հավաստիացնում էին, որիրոք, գործընթացի հետ կապված անհարմարություններ, չեն զգում: Իրենք դրան ոչ մի մասնակցություն չունեն: Գիտեին, որ մասնագետները գալու են, որորոշ ժամանակով ջուրըկտրվելու է…: Ընդունում էին նաեւ, որ գործը երկուստեք է շահավետ:
Նարեկացի թաղամասում պետք է փոխարինվի մոտ 4000 բաժանորդի գրեթե 7500 ջրաչափ: Արդեն իսկ 400-ը տեղադրվել է, մոտ 200 բաժանորդի համար սկսվել է ժամանակի նոր հաշվարկ: Իսկ հին ջրաչափերը պոլիէթիլենե տոպրակով կնքված, համապատասխան ակտով ընկերության կողմից տեղափոխվում են Վեոլիա Ջրի ջրաչափերի ստուգման լաբորատորիա` հետագա ստուգման համար:

Հարկ է նշել նաեւ, որ գործող ջրաչափերը որպես կանոն ցածր ճշգրտության` B դասի են, նույնիսկ կան ամենացածր A դասի ջրաչափեր: Իսկ տեղադրվում է ավելի բարձր C դասի բելգիական «Էլստեր Միթերինգ» ընկերության ջրաչափեր: Կնշանակի` համեմատելով հին, ապամոնտաժվող ջրաչափերի ցուցմունքներընոր տեղադրվող ջրաչափերի ցուցմունքներիհետ, հնարավորինս ճշգրիտ կարելի է ասել, թե իրականում որքան ջուր է սպառվում թաղամասում: Հետեւաբար` որքան է կազմում մատուցվող ծառայության ընդհանուր գումարը, որի հիման վրա եւ Վեոլիա Ջուրըպետք է կառուցի իր հետագա ֆինանսական հաշվարկները:
Բաժանորդները նույնպես շահում են, քանի որ, նախ, ջրաչափերը չեն գնումու տեղադրում սեփական միջոցներով, այսպիսով խնայելով 15-20 հազար դրամ: Եւ հետո, ջրաչափերի ցուցմունքներն այլեւս կասկածի տակ առնելու հիմքերը կբացառվեն: Ի վերջո, տեղադրվող ջրաչափերը դառնում են Վեոլիա Ջրի սեփականությունը: Ընկերությունն է կրելուողջ պատասխանատվությունը դրանց հետագա շահագործման, ստուգման ու փոխարինման համար:

Ինչ վերաբերում է սկսված ջրաչափերի փոխարինման աշխատանքներին, ապա դրանք անպայման կշարունակվեն, բայց արդեն հաշվի առնելով Նարեկացի թաղամասում մեկնարկած պիլոտային ծրագրի արդյունքները:

Հանրային կապերի ծառայություն,
Վեոլիա ՋուրՓԲԸ




Լրահոս