Հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը ոչնչացրել Է ԻՊ­-ի պարագլուխներից մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին եւ դաշտային երկու հրամանատարների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, ասված Է ԱՄՆ­ի գլխավորած կոալիցիայի շտաբի տարածած հայտարարության մեջ, կոալիցիա, որը ռազմական գործողություն Է իրականացնում ԻՊ­ի դեմ:

«Մայիսի 18-­ին Իրաքի Էլ Քաիմ քաղաքի մերձակայքում գործողության ժամանակ սպանվել Է ԻՊ­ի պարագլուխ Աբու Խաթաբ ար­Ռավին: Նա սպանվել Է երեք այլ ահաբեկիչների հետ միասին»,­ասված Է հաղորդագրության մեջ: Շտաբը նաեւ հայտնել Է այլ գործողությունների արդյունքում Սիրիայում եւ Իրաքում դաշտային երկու հրամանատարների ոչնչացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:




Լրահոս