ԴԱԻՇ-ը հաստատվում է Հուվեիջաում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

TASS գործակալությունը հաղորդում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարությունը Մոսուլը լքելուց հետո հաստատվում են իրաքյան Էլ-Հուվեիջայում:

Գործակալության հաղորդած տվյալներով `այսօր Սիրիայի և Հորդանանի կողմից Էլ-Հուվեիջա է ժամանել շուրջ 400 գրոհային: Նրանց մեծ մասի աչքերը կապված են եղել, որպեսզի դաշտային հրամանատարների գտնվելու վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չլինի:

Քիրքուկի քաղաքապետն արդեն Բաղդադին կոչ է արել արագացնել Էլ-Հուվեիջան ազատագրելու գործողության մեկնարկը:




Լրահոս