Մինչ ԱԺ արտահերթ նիստը, կառավարությունը լիարժեք ձևավորված կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կառավարությունը գրեթե ձեւավորվել է, իհարկե, եթե կարելի է նոր համարել: Լիարժեք ձեւավորվելուց հետո գործադիրը ԱԺ հավանության պիտի ներկայացնի իր նոր ծրագիրը: Նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ գործադիրը Ազգային ժողովի նախագահին առաջարկելու է հունիսի 8-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Այս պահի դրությամբ հայտարարվել է, որ օրակարգում ընդգրկվելու է չորս հարց՝ չորս օրինագծեր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունը մինչ այդ լիարժեք ձեւավորված կլինի եւ հենց այդ օրն էլ խորհրդարանին կներկայացնի նաեւ իր ծրագիրը: Այդ մասին դեռեւս պաշտոնապես հրապարակված չէ, բայց վերջին օրերին այդ հարցը եւս կընդգրկեն օրակարգում:




Լրահոս